211652_close_icon
views-count8045 դիտում article-date 23:23 22-06-2017

ՌԴ Սերգիևյան Պոսադում ալկոհոլի թունավորումից 4 մարդ է մահացել

Մերձմոսկովյան Սերգիևյան Պոսադ կոչվող շրջանում ալկոհոլի թունավորումից մահացածների թիվը հասել է 4-ի: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ երեկ երեկոյան թունավորման ախտանիշներով հիվանդանոց է տեղափոխվել 11 մարդ: Հայտնի է, որ նրանք թունավորվել են անհայտ ծագման ալկոհոլից, որը նրանց տվել է մի տղամարդ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր