Մոզամբիկում գարեջրի թունավորումից 50 մարդ է մահացել
                        Մոզամբիկում տեղի ունեցած հուղարակավորմանը ներկա մարդկանց մի մասը մահացել է գարեջրի թունավորումից: Լրատվամիջոցները հայտնել են, որ մահացածների թիվը 50-ն է, իսկ մոտ 70 մարդ թունավորման նշաններով տեղափոխվել է հիվանդանոց:
 
Կասկածներ կան, որ գարեջրի միջոցով թունավորումը կանխամտածված է եղել: Նախնական տվյալներով՝ գարեջրի մեջ լցված է եղել կոկորդիլոսի լեղի: 
Ի դեպ՝ այդ գարեջուրը եփվել է դեպքից առաջ՝ ցորենից կամ եգիպտացորենից, իսկ այն պատրաստող կինը նույնպես մահացել է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

