Իրանում 7 մարդ է մահացել. փորձել էին մեթիլ ալկոհոլի միջոցով «կորոնավիրուսից ազատվել»
Իրանի կենտրոնական Ալբորզ նահանգում մարդիկ են մահացել մեթանոլի (մեթիլ սպիրտ) հետևանքով, հաղորդում է Tass գործակալությունը։
Պարզվել է, որ նշված անձինք ինտերնետում են նշված ապատեղեկատվություն պեղել, թե իբր մեթիլ սպիրտը կարող է պաշտպանել իրենց կորոնավիրուսի առաջացրած հիվանդություններից։
Ինչպես նշել է տեղի դատախազության ներկայացուցիչ Մուհամմադ Աղայարին, հետևանքը եղել է բոլոր 7 անձանց մահը։
Նշենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը հասել է 6566-ի, առողջացել է 2134 մարդ, մահացել է 194-ը։