211652_close_icon
views-count114456 դիտում article-date 01:57 21-06-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. երիտասարդների կողմից կնքված «Պիզայի աշտարակը» թեքվել և վտանգ է առաջացնում իրենից. դեպքի վայր է ժամանել ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 5 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ փրկարարներ, Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10 հասցում գտնվող Ֆրանսիական համալսարանի հարևանությամբ գտնվող չգործող կաթսայատան թեքված սյունը փորձում են ճոպանների, հատուկ տեխնիկաների և ավտոսանդուղքի միջոցով անվտանգ իջեցնել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, չգործող կաթսայատան թեքված ծխատարի բարձրությունը մոտ է 35 մետր է՝ 1մ. տրամագծով, և այն ունի ընկնելու վտանգ: Դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև Երևան քաղաքի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը և փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հ. Եմիշյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թեքված ծխատարը, որը լուրջ վտանգ է իրենից ներկայացնում, հազիվ ամուր մնացել է մի քանի ճոպաններից, որից երկուսը պոկվել են, իսկ հիմքը ամբողջովին խարխուլ է, կառուցված է ԽՍՀՄ տարիներին և անորակ է: ԱԻՆ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարականով, տեղում հսկողություն են իրականացնում նաև փրկարարները՝ ելնելով բնակչության անվտանգությունից: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ փրկարարները մեծ դժվարությամբ են աշխատանքները կատարում՝ հաշվի առնելով ծխատարի ընկնելու վտանգը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Հրայր Անտոնյանը: Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները: Հավաքվածները տեսնելով, թե ինչպես են փրկարարները ճոպաններով մագլցում թեքված ծխատարի վրայով, կատակում էին՝ ասելով. «Մինչ իտալացիները հպարտանում են իրենց Պիզայի աշտարակով, մենք մերն ենք անվտանգ ապամոնտաժում, հակառակ դեպքում եթե նա ընկներ, հետևանքները կարող էին նաև ողբերգական լինեին, քանի որ հարևանությամբ կա և՛ դպրոց, և՛ համալսարան, և՛ բազմաբնաակարանային բնակելի շենք»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր