211652_close_icon
views-count81484 դիտում article-date 14:27 20-06-2017

Արտակարգ դեպք Երևանում. «Կարմիր բլուր» թաղամասի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը հայտնաբերվել է տղամարդու քայքայված դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Կարմիր բլուր փողոցի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Չարբախի բաժանմունք, որտեղից դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև դատական բժիկը։ Ոստիկաններն ու քննիչները գերեզմանոցում հայտնաբերել են տղամարդու քայքայված և կիսանեխած դի։ Պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Շիրակի փողոցի 70 շենքի բնակիչ՝ 54-ամյա Արթուր Շողունցն էր։ Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Սեդրակ Բեսալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկան։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել է մոտ 5 օր առաջ" [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր