104455 դիտում
18:34 18-06-2017
Լավագույն տղերքը հեռանում են. Նորք-Մարաշում տեղի ունեցավ 20-ամյա հերոսի հոգեհանգիստը. Քեզ բացակա չենք դնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունիսի 18-ին, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում` Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, սկսվեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, մարտական դիրքը հերոսաբար պահած, սակայն ազերի ճիվաղի կրակոցից սպանված 20-ամյա առյուծ զինվորի` Նարեկ Տիգրանի Գասպարյանի հոգեհանգիստը:
Հերոսի հոգեհանգստին ներկա էին հարազատները, ընկերները, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, զինակից ընկերներ, շարքային քաղաքացիներ:
Նարեկը մի քանի օրից պետք է զորացրվեր, և ծնողներն ու ընկերներն անհամբերությամբ էին սպասում հերոսի վերադարձին:
2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ նա իր մարտական ընկերների հետ անառիկ պահեց իրեն վստահված առաջնագիծը:
Անգամ սպաները զարմացել էին նրա ու նրա զինակից ընկերների «դուխի» վրա, քանի որ մի քանի անգամ ազերի բաշիբոզուկները փորձել էին ոտնձգություններ կատարել իրենց վստահված պոստերի վրա, սակայն ամեն անգամ Արցախի Պաշտպանության բանակի սպաների և զինակից ընկերների հետ արժանի հակահարված էին տվել ճիվաղներին:
Հունիսի 16-ին Նարեկը նորից առաջնագծում էր ու շարունակում էր անառիկ պահել պոստը:
Ավաղ նենգ թշնամու գնդակն այս անգամ խոցեց հերոսին:
Հոգեհանգստին ներկա գտնվողներն ասում էին. «Նարեկի նմանների համար է ասված` լավագույն տղերքը հեռանում են, ու ինչքան էլ հեռանան, միևնույն է, մենք նրանց բացակա չենք դնի»:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
Նմանատիպ նյութեր
82952 դիտում
20:14 11-11-2016
Քեզ հավերժ փառք, մեր սիրելի Ադմիրալ. տեղի ունեցավ հերոսի հոգեհանգիստը. «Քեզ բացակա չենք դնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
979 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
622 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
916 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը