211652_close_icon
views-count13812 դիտում article-date 15:41 21-02-2025

Լարված իրավիճակ՝ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնում. բուժանձնակազմը հրաժարվում է աշխատել, քանի որ տևական ժամանակ է՝ աշխատավարձ չի ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 20-ին, լարված վիճակ էր ստեղծվել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում։ Այստեղ բուժվող քաղաքացիները բժշկի կողմից նշանակված պրոցեդուրաները ստանալ չեն կարողացել։ Պատճառն այն է, որ բուժանձնակազմը հրաժարվում է աշխատել, քանի որ տևական ժամանակ է՝ աշխատավարձ չի ստացել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 100-ից ավելի քաղաքացի է պետպատվերով բուժվում։ Իստիտուտի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ այս ամենը սկսվել է, քանի որ պետությունը նախորդ տարվա ապրիլից պետպատվերի գումարները չի փոխանցել՝ տարբեր պատճառաբանություններ նշելով։ 

Պացիենտների խոսքով՝ իրենք շատ գոհ են բուժանձնակազմի սրտացավ վերաբերմունքից։ Պահանջում են, որպեսզի պետությունը նրանց աշխատավարձը տա, իրենք էլ ստանան իրենց պրոցեդուրաները, առանց այդ էլ ոչ բարվոք պայմաններում։ Միջանցքները ցուրտ են, սենյակները խոնավ։ Հաճախ առանց ջուր, տարրական կենցաղային պայմաններից զուրկ։

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը տարիներ առաջ առանձնացվեց Առողջապահության նախարարությունից, 2023-ին մասնավորեցվեց, սեփականաշնորհվեց, բայց այս ընթացքում պայմանները չբարելավվեցին։ Մինչդեռ այս կառույցը, ըստ քաղաքացիների, շատ կարևոր նշանակություն ունի թե՛ իրենց և թե՛ ամբողջ երկրի համար։ Բուժանձնակազմի աշխատավարձերը վճարելու բողոք-պահանջով դիմում են Առողջապահության նախարարությանը ու ոչ միայն։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր