211652_close_icon
views-count4158 դիտում article-date 19:33 21-02-2025

Սյունիքում պարեկները աշխատում են գերլարված պայմաններում․ մերկասառույց ճանապարհներից ու ձնաբքերի միջից դուրս են բերել 4 տասնյակից ավելի մեքենաներ․ 20-ից ավելի վարորդների էլ ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են անվտանգ վայր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը ողջ Հանրապետությունով, որի պատճառը արդեն մի քանի օր տևած առատ ձյունն ու ճանապարհներին առաջացած մերկասառույցն է։

Աշխատանքները Ա․ Խուդինյանի հանձնարարականով Երևանում դրվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, իսկ մարզերում ՝ գումարտակների հրամանատարների վրա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 21-ին, որոշ հատվածներում ձյան շերտն ու մերկասառույցը դժվարանցանելի է դարձրել երթևեկությունը տրանսպորտային միջոցների համար ու բազմաթիվ ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել։

Նման պատկեր է նաև Սյունիքի մարզում ու 2 օր է ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ աշխատում են բավականին գերլարված, անգամ 24 ժամ ռեժիմով։ Միայն այսօր Սյունիքի պարեկները, որոնց մեջ կան նաև կին ծառայողներ, մերկասառույց ճանապարհների ու ձնաբքերի միջից հրելով դուրս են բերել 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։ 20-ից ավելի վարորդների ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են ապահով վայրեր։

Այս պահին Սյունիքում պարեկները շարունակում են նույն տեմպով իրենց աշխատանքը կատարել և դրա արդյունքում է, որ մինչ այս պահը բարեբախտաբար ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել, իսկ որոշ դեպքերում էլ պարեկները մեծ դժվարությամբ են մոտեցել ձնաբքի մեջ հայտնված տրանսպորտային միջոցին՝ անցնելով մի քանի 100 մետր ոտքի ճանապարհ։ 

Լուսանկարներն եւ տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր