211652_close_icon
views-count18392 դիտում article-date 16:34 21-02-2025

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ 32-ամյա վարորդը Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի թունելում «BMW»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Կարապետյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի թունելում բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և օգնել ուղղել այն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի ծառայության տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արմեն Մուրադյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Կարեն Մանուկյան գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարեն Մակարյանը և Վոլոդյա Գափոյանը։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր