211652_close_icon
views-count28161 դիտում article-date 22:56 17-06-2017

Հանդիսավոր պայմաններում՝ պատանի երկրապահների ճամբարում տեղի ունեցավ եկեղեցական դրոշի՝ խաչվառի հանձնման արարողությունը եռասերունդ Երկրապահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանդիսավոր պայմաններում՝ պատանի երկրապահների ճամբարում այսօր տեղի ունեցավ եկեղեցական դրոշի՝ խաչվառի հանձնման արարողությունը եռասերունդ Երկրապահին: Ներկա էին սրբազան հայրեր, հոգեւոր այրեր, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը եւ իհարկե՝ երկրապահական եռասերունդ ընտանիքը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Խաչվառի խորհուրդը մեկնեց ԵԿՄ վարչության անդամ, գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն, իր ելույթում ընդգծեց, որ Երկրապահը, Երկրապահի առաջնորդ Մանվել Գրիգորյանն անուրանալի ավանդ ունեն հայ ազգի համար, սակայն, թերեւս, ամենամնայուն գործը պատանի երկրապահների հետ տարվող աշխատանքն է: Երկրապահի ճամբարում յուրաքանչյուր հերթափոխում 350 պատանի զուգորդում է հանգիստը եւ ուսումնամարզական վարժանքները: Նրանց կողքին են տասնյակ երիտասարդ երկրապահներ, ազատամարտիկ երկրապահներ, բժիշկներ, ոստիկաններ, արտակարգ իրավիճակների համակարգի մասնագետներ: Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ ունեցան սիրիահայ երեխաների ներկայացուցիչը, Արցախի պատանի երկրապահի ներկայացուցիչն ու Արցախի պատվիրակության ղեկավարը: Բոլորն էլ միաբերան պնդում էին, որ երկրապահական ճամբարում կենցաղային պայմանները, մարզական, մշակութային, հոգեւոր հանգստի հնարավորությունները տարեցտարի բարելավվում են: Ավանդույթի համաձայն, ծաղկադրում արվեց ի փառս ցեղասպանության սրբադասված նահատակների կանգնեցված խաչքարի մոտ: Փոքրիկ շրջայցի ժամանակ հյուրերը ծանոթացան ճամբարի առօրյային, այստեղ գործող խմբերին: Իրենց կարողություններն էին ցուցաբերում թաեքվոնդոյիստները, նետաձիգները, նժույգավարները, պատանի երկրապահների ժողգործիքների անսամբլը, փողային նվագախումբը: Պատանի երկրապահները մասնակցում էին կրակային, շարային, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, առաջին բուժօգնության, հոգեւոր, պատմական եւ այլ դասընթացների: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 617+
617+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր