211652_close_icon
views-count7949 դիտում article-date 15:27 13-06-2017

Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ փաստել է հայ եւ վրացի ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու կարեւորել հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի, այլեւ հանձնաժողովների մակարդակում: Դեսպան Գիորգի Սագանելիձեն շնորհավորել է Էդուարդ Շարմազանովին ԱԺ փոխնախագահի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում հայ-վրացական հարաբերություններն առավել կամրապնդվեն եւ կզարգանան, ինչի համար կարեւորագույն հարթակ կարող են հանդիսանալ նաեւ երկու երկրների խորհրդարանները: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին եւ երկու երկրների արտաքին քաղաքական ուղղություններին, կարեւորել տարբեր հարթակներում համագործակցությունն ու փոխըմբռնումը: Անդրադառնալով երկու երկրների հիմնախնդիրներին՝ զրուցակիցներն ընդգծել են հարցերը բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը, հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կարեւորությունը:

Նմանատիպ նյութեր