211652_close_icon
views-count23785 դիտում article-date 20:00 10-06-2017

«Եվրո Լույս» խանութ-սրահի աշխատակիցներն այս անգամ օգնության ձեռք մեկնեցին հրդեհի հետևանքով վագոն-տնակը կորցրած բազմանդամ ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունիսի 6-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Լոռու մարզի Արջահովիտ գյուղում խոշոր հրդեհի վերաբերյալ, ինչի հետևանքով վագոն-տնակում բնակվող ընտանիքի 8 անդամները, որոնցից մեկը կույր է, հայտվել էին բաց երկնքի տակ։ Այսօր՝ հունիսի 10-ին, ընտանիքի անդամները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում իրենց շնորհակալությունը հայտնեցին [url=https://web.facebook.com/EURO-LUYS-418881008303231/?_rdc=1&_rdr]«Եվրո Լույս» խանութ-սրահին[/url], ովքեր հրապարակումից հետո օգնության ձեռք մեկնեցին սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին՝ նվիրելով հեռուստացույց, լվացքի մեքենա, գազօջախ և այլ կենցաղային իրեր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/06/1069079/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 6-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արջահովիտ գյուղում փայտեր տնակներ են այրվում և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Օպերատիվորեն ժամանել էին Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով՝ ջոկատի պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։ Հրշեջներն ու գյուղացիները, որոնց հետ էր նաև գյուղապետ Մհեր Մինասյանը, կարողացել էին նախ կանխել կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ Տնակներից և ավտոտնակներից մեկն ամբողջովին այրվել էր՝ վերածվելով մոխրակույտի, իսկ մեկ տնակ էլ՝ մասամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Թե ինչն էր եղել կրակի պատճառը, պարզ կլիներ մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր