211652_close_icon
views-count21554 դիտում article-date 13:37 05-06-2017

Երևանում 22-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 3-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Վաղինակ Խաչատրյանը Գյուրջյան փողոցի թիվ 9/3 հասցեի դիմաց իր վարած Nissan մակնիշի 34 ZC 079 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 36-ամյա Կարեն Ասատրյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր