211652_close_icon
views-count2598 դիտում article-date 15:08 25-05-2017

WannaCry վիրուսի հասցրած վնասը գնահատվել է 1 միլիարդ դոլար

WannaCry ցանցային վիրուսի միջոցով իրականացված հաքերային հարձակման վնասը միայն մեկ շաբաթում կազմել է 1 մլրդ դոլար։ Այդ մասին հայտնում է McClathy կայքը՝ հղում անելով ամերիկյան KnowBe4 ընկերությանը, որը մասնագիտացած է տեղեկատվական անվտանգության հարցերում։ Հիշեցնենք, որ առաջին հարձակումը տեղի էր ունեցել մայիսի 12-ին։ Վիրուսը հասցրել էր վնասել մոտ 300 հազար համակարգիչ՝ ողջ աշխարհի 150 երկրներում։ Մասնագետները չեն բացառում դրանց կրկնությունը։ KnowBe4-ի գլխավոր գործադիր տնօրեն Սթյու Սյուվերմանի խոսքով՝ վնասը նաև ներառում է տվյալների կորուստ, արտադրողականության նվազում, դատական գործեր, հարված՝ հեղինակությանը և այլն։

Նմանատիպ նյութեր