3116 դիտում
14:25 13-05-2017
ԱՄՆ-ն իր օգնությունն է առաջարկել WannaCry ծրագրային վիրուսի դեմ մասշտաբային պայքար տանող երկրներին
ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է տեխնիկական աջակցություն ու օգնություն ցուցաբերել այն երկրներին, որոնք մասշտաբային պայքար են տանում WannaCry ծրագրային վիրուսի դեմ։ Այդ մասին նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշված վիրուսային ծրագիրը, որը վնասում է համակարգիչը և սահմանափակում նրա հասանելիությունը մինչև վճարումը, հայտնի է, որպես «Ransomware»:
Նախարարությունում հայտնել են նաև, որ այդ ուղղությամբ աշխատում են կիբերանվտանգության ոլորտի բարձրակարգ մասնագետներ, ովքեր կկարողանան շատ դժվարին կացության մեջ հայտնված ենթակառուցվածքներին աջակցություն ցուցաբերել։
Նշենք, որ ավելի վաղ Կասպերսկու լաբորատորիան աշխարհի 74 երկրներում արձանագրել է վիրուսի ներգործության շուրջ 45.000 փորձ։
Նմանատիպ նյութեր
2799 դիտում
15:08 25-05-2017
WannaCry վիրուսի հասցրած վնասը գնահատվել է 1 միլիարդ դոլար
2800 դիտում
12:00 29-05-2017
Ամերիկացի մասնագետները հայտնել են WannaCry վիրուսի հնարավոր ստեղծողներին
Այս բաժնից
850 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1078 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
811 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը