211652_close_icon
views-count5289 դիտում article-date 12:56 23-05-2017

«Մանչեսթեր Սիթին» ցավակցություն է հայտնել Մանչեսթերի ահաբեկչությունից տուժածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Մանչեսթեր Սիթին» իր ցավակցությունն է հայտնել «Մանչեսթեր Արենա» համերգային համալիրում այսօր առավոտյան տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/23/1067762/]ահաբեկչությունից[/url] տուժածներին: «Ցավով տեղեկացանք «Մանչեսթեր Արենայում» տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին: Այժմ մենք հոգով ու սրտով տուժածների հետ են և մեր զորակցությունն ենք հայտնում», նշված է ակումբի թվիտերում: «Ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել զոհերի ընտանիքներին: Սա շատ տխուր օր է Մանչեսթերի նման մեծ քաղաքի համար», իր էջում գրել է «Սիթիի» պաշտպան Վենսան Կոմպանին: Հիշեցնենք, որ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո «Մանչեսթեր արենա» ստադիոնում պայթյուն է տեղի ունեցել: Վերջին տվյալներով, զոհվել է 22 մարդ, 59-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր