«Մանչեսթեր Յունայթեդը» և «Բորուսիան» ցավակցություն են հայտնել Բեյրութում պայթյունից տուժածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդը» և Դորտմունդի «Բորուսիան» ցավակցություն են հայտնել՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի առթիվ:
«Մեր մտքերն ու աղոթքները նրանց հետ են, ովքեր տուժել են պայթյունից: Ամուր եղեք», նշված է ՄՅՈւ-ի հաղորդագրության մեջ:
«Մեր աղոթքները բոլոր նրանց են ուղղված, ովքեր տուժել են Բեյրութում սարսափելի պայթյունից: Մնացեք անվտանգ, Լիբանան», նշված է «Բորուսիայի» հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 4-ին, Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի արդյունքոմ զոհվել է առնվազն 10 մարդ: Տուժածների թիվը մի քանի հարյուր է, սակայն հստակ տվյալներ չկան: CNN-ը հայտնել է, որ Բեյրութի միայն մեկ հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 400 վիրավոր: