«Բարսելոնան» ցավակցություն է հայտնել ահաբեկչությունից տուժածներին
«Բարսելոնան» ցավակցություն է հայտնել այսօր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածներին:
«Խորապես ցնցված ենք մեր քաղաքի դեմ հարձակումից: Մեր բոլոր մտքերը ահաբեկչության զոհերի, նրանց ընտանիքների և Բարսելոնայի բնակիչների հետ են», նշված է ակումբի հաղորդագրության մեջ:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/08/17/1075011/]Հիշեցնենք[/url], որ երեկ՝ օգոստոսի 18-ին, Բարսելոնում պիկապը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Տեղի իրավապահ մարմինների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում։ Ոստիկանության տվյալներով՝ կա 13 զոհ, տուժածների թիվը գերազանցում է 20-ը: Տեղի ունեցածը իշխանությունները ահաբեկչություն են որակել: