211652_close_icon
views-count31486 դիտում article-date 16:04 12-05-2017

Արմավիր քաղաքի կենտրոնում հրդեհ է բռնկվել Skoda մանիշի ավտոմեքենայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 1/21 շենքի մոտ հրդեհ է բռնկվել Skoda մակնիշի 19 ԼՏ 929 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արմավիր քաղաքի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են Ս. Մարտիրոսյանին պատկանող ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը և ԱԻն ՓԾ Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ խումբը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություն անցկացնելուց հետո։ Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր