211652_close_icon
views-count3399 դիտում article-date 17:29 12-05-2017

Թուրքիայի իշխանությունները կալանավորել են գերմանացի թարգմանչուհի Մեշալե Տոլուին

Գերմանացի թարգամանչուհի 33-ամյա Մեշալե Տոլուն (Мeşale Tolu), որն աշխատում էր քրդամետ Etha գործակալությունում, ձերբակալվել էր դեռևս ապրիլի 30-ին, սակայն երեկ հայտարարվել է նրա կալանավորման մասին: Մայիսի 6-ից նա գտնվում է Ստամբուլի կանանց գաղութում: Այս մասին հայտնում է [url=http://www.dw.com/ru/%D1%82%D1%83%D1%80%D0%B5%D1%86%D0%BA%D0%B8%D0%B5-%D0%B2%D0%BB%D0%B0%D1%81%D1%82%D0%B8-%D0%B0%D1%80%D0%B5%D1%81%D1%82%D0%BE%D0%B2%D0%B0%D0%BB%D0%B8-%D0%BD%D0%B5%D0%BC%D0%B5%D1%86%D0%BA%D1%83%D1%8E-%D0%BF%D0%B5%D1%80%D0%B5%D0%B2%D0%BE%D0%B4%D1%87%D0%B8%D1%86%D1%83/a-38807516]dw.com[/url]-ը: Գերմանական ARD հեռուստաալիքի հաղորդմամբ, Մեշալե Տոլուն կալանավորվել է ահաբեկչության քարոզչության և ահաբեկչական կազմակերպության հետ գործակցելու մեղադրանքով: Թուրքական Diken տեղեկատվական գործակալությունը հաղորդում է, որ Տոլուն ձերբակալվել է ոստիկանության հատուկ գործողության ընթացքում մայիսմեկյան բողոքի ցույցերի նախօրեին: Այդ օրը զանգվածային ձերբակալությունների շարքում ձերբակալվել են նաև 16 լրագրողներ, այդ թվում՝ Մեշալե Տոլուն:

Նմանատիպ նյութեր