211652_close_icon
views-count47728 դիտում article-date 09:28 10-05-2017

Սյունիքի մարզում բախվել են ՀՀ ՊՆ ծառայողների ավտոմեքենաները. կա 8 վիրավոր. ժամանել են Գորիսի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 228-րդ կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Նվեր Մարտիրոսյանի վարած ВАЗ 21013 մակնիշի 52 ԼՕ 110 համարանիշի և Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հարություն Սաքունցի վարած Opel Vectra մակնիշի 35 CV 040 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ն. Մարտիրոսյանը և երկու ավտոմեքենաների ուղևորներ՝ Գորիսի բնակիչներ, 4-ամյա Արմինե Մարտիրոսյանը, 9-ամյա Ալվարդ Մարտիրոսյանը, Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Ռոզա Սիրավյանը, Գորիս քաղաքի բնակիչ՝ 78-ամյա Ֆրիդրիխ Մարտիրոսյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Լաուրա Դինգիզյանը, Գորիսի քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սոֆի Իսախանյանը և 46-ամյա Էդիկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ ավագ Ա. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներն ու հիվանդանոց տեղափոխված Է. Գրիգորյանը ծառայում են ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր