211652_close_icon
views-count26931 դիտում article-date 19:41 14-10-2018

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 31-ամյա վարորդը Kia-ով բախվել է կայանված Նիվա-ին. ավտոմեքենաները հայտնվել են դաշտում. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հոկտեբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 54.3 կմ հատվածում, Գագարին ավանի վարչական տարածքում բախվել են Դիլիջանի բնակիչ, 31-ամյա Սուրեն Խոջայանի վարած Kia Sorento մակնիշի 85 NM 800 համարանիշի և Ճամբարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Սերյոժա Ղազարյանի վարած ՎԱԶ-21213 մակնիշի 34 FT 244 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի արդյունքում էլ 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը Kia-ի վարորդն է եղել, ով դեպի Դիլիջան ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Նիվա-ին: Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր