211652_close_icon
views-count3022 դիտում article-date 18:54 09-05-2017

Հարավային Կորեայի նախագահի ընտրություններում առաջատարն է Մուն Չժե Ինը

Հարավային Կորեայում անցկացված նախագահական ընտրությունների մասնակիցների մեծամասնությունն իր ձայնը տվել է Դեմոկրատական «Տոբուրո» կուսակցության (լիբերալ) թեկնածու Մուն Չժե Ինին: Այդ մասին են վկայում էքզիթ-փոլի տվյալները, հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39856500]BBC[/url]-ն: Հարավային Կորեայում ընտրողների ընդհանուր թիվը 42.479.710 է: Էքզիթ-փոլի համաձայն՝ Մուն Չժե Ինին կողմ են քվեարկել 41,4 տոկոսը, իսկ նրա մրցակից պահպանողական Հոն Չժուն Փհեին՝ 23,3 տոկոսը: Մուն Չժե Ինը հանդես է գալիս հակամենաշնորհային բարեփոխումների և Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության միջոցով կորեական միջուկային ճգնաժամի կարգավորման օգտին։ Մուն Չժե Ընը 1970-ականներին բանտարկվել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Չոն Հիի դեմ բողոքի ցույցերին մասնակցելու մեղադրանքով: 2012-ին Մուն Չժե Ինը մասնակցել է նախագահի ընտրություններին, սակայն պարտվել նախկին նախագահ Պակ Կըն Հենին: Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի պատճառով երկրի նախագահ Պակ Կըն Հեն պաշտոնանկ էր արվել: Այժմ նա կալանավորված է: Պակ Կըն Հենի պաշտոնանկությունից հետո նշանակվել էին նախագահի արտահերթ ընտրություններ:

Նմանատիպ նյութեր