211652_close_icon

Կիմ Չեն Ինը «ուլտիմատում» է ներկայացրել Հարավային Կորեայի իշխանություններին

views-count1713 դիտում article-date 14:47 18-08-2015
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ինը Հարավային Կորեայի իշխանություններից պահանջել է դադարեցնել ԱՄՆի հետ անցկացվող համատեղ զորավարժանքները, քանի որ, ըստ նրա, դրանք ուղղված են իր երկրի դեմ: «Եթե համատեղ մանևրները դադարեցվեն, կստեղծվեն երկու Կորեաների միջև հաշտություն կնքելու, ինչպես նաև 1950-53 թվականներին տարանջատված ընտանիքների միանալու պայմաններ»,-նշված է հայտարարության մեջ: Ulchi Freedom Guardian զորավարժություններին, որոնք մեկնարկել են երկուշաբթի՝ օգոստոսի 17-ին, մասնակցում են շուրջ 80 հազար զինվորականներ:

Նմանատիպ նյութեր