211652_close_icon
views-count58479 դիտում article-date 13:02 06-05-2017

Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը կհոգա Երևանում ծնված հնգյակի սննդի ապահովման հարցերը մինչև նրանց 1 տարեկան դառնալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հնգյակ ունեցած մեծամորցի Կարապետյանների ընտանիքի երեխաների մինչև 1 տարեկանը լրանալն ամբողջությամբ կհոգա նրանց սննդի ապահովման հարցերը: Այս մասին տեղեկացրեցին Առաջին տիկնոջ գրասենյակից։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/03/1065969/]հայտնել [/url]էինք, որ մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 04։00-ին ծնվել է հնգյակ` 4 աղջիկ, 1 տղա։ Երեխաների ընտանիքը բնակվում է Մեծամոր քաղաքում վարձակալած բնակարանում: Իսկ ավելի [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/03/1065991/]հայտնել [/url]էինք, որ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը Կարապետյանների ընտանիքին կհատկացնի 7.5 միլիոն դրամ։ Մայիսի 5-ին էլ Աթոռ Սբ Էջմիածինը մայիսի 5-ին հայտարարել էր, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ընտանիքին կտրամադրի 4-սենյականոց բնակարան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր