211652_close_icon
views-count29058 դիտում article-date 19:30 22-06-2017

Երեւանում ծնված հնգյակի երկու աղջիկները շուտով դուրս կգրվեն

Հայաստանում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից 2 աղջիկների առողջական վիճակը բժիշկները գնահատում կայուն: [url=https://armenpress.am/arm/news/896034/erevanum-tsnvats-hngyaki-erku-axjiknery-shutov-durs-kgrven.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ իրենց մոտ գտնվող փոքրիկի քաշը հասել է 1 կգ 300 գրամի: «Փոքրիկն արդեն ինքնուրույն սնվում է: Հաջորդ շաբաթ նրան և մայրիկին կտեղափոխենք պաթոլոգիայի բաժին»,- տեղեկացրին բուժկենտրոնից: Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում գտնվող մյուս աղջկա վիճակը ևս կայուն է: Նա արդեն կշռում է 1 կգ. 550 գրամ: «Փոքրիկը հավանաբար դեռ երկու շաբաթ կանցկացնի հիվանդանոցում, մինչև մի քիչ էլ քաշ հավաքի»,- տեղեկացրին կենտրոնից: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/03/1065969/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 3-ին, առավոտյան ժամը 04։00-ին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ էին եկել Կարապետյանների ընտանիքի առաջնեկները՝ հնգյակ՝ 4 աղջիկ և1 տղա։ Փոքրիկները՝ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան գտնվում էին գլխավոր բժիշկ Միքայել Մանուկյանի անմիջական հսկողության ներքո։ Ավելի ուշ հինգ երեխաներից երեքը մահացել էին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր