211652_close_icon
views-count78130 դիտում article-date 10:42 30-04-2017

Գյումրիում ձերբակալվել է 49–ամյա տղամարդը, ով կասկածվում է երիտասարդ աղջկա և մանկահասակ երեխայի նկատմամբ բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Գյումրի քաղաքի Կոստոյան փողոցի 5 տան հանրակացարանի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Սարգսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 2 հոգու նկատմամբ բռնաբարություն կամ բռնաբարության փորձ կատարելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ Ա. Սարգսյանը, ով նախկինում եղել է դատապարտված՝ դանակի սպառնալիքի տակ առաջարկել է անառակաբարո գործողություններ կատարել 25-ամյա Ալվարդ Հ. –ի նկատմամբ, սակայն, տեսնելով, որ մերժում է ստանում՝ սկսել է բռունցքներով հարվածներ հասցնել Ալվարդին, իսկ հետո դանակը պահել է պարանոցին, պատառոտել հագուստը և ցանկացել Ալվարդի կամիքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Պարզվել է նաև, որ ճիվաղը փորձել է նաև անառակաբարո գործողություններ կատարել մանկահասակ Մ. Ս.-ի նկատմամբ, սակայն դա նույնպես, իր կամքից անկախ, տեղի չի ունեցել: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր