211652_close_icon
views-count73764 դիտում article-date 19:30 27-04-2017

Արտակարգ դեպք Արարատի մարզում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 13–ամյա երեխա

Ապրիլի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ բազկի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Փոքր Վեդի գյուղի Մակարյան փողոցի բնակիչ, 13-ամյա Սարգիս Տեր-Օհանյանն է: Հիվանդանոցում երեխայի հայրը՝ 47-ամյա Արայիկ Տեր-Օհանյանը, ոստիկաններին հայտնել է, որ որդին վնասվածքը ստացել է բակում խաղալու ժամանակ՝ մետաղյա ցանկապատի լարը ձեռքին դիպչելու հետևանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հաջորդ օրը Արարատի ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են, որ որ հայրը ստում է. իրականում երեխան վնասվածքը ստացել է համագյուղացի, 43-ամյա Գևորգ Մուրադյանի կողմից՝ ապօրինի եղանակով իր մոտ պահված որսորդական երկփողանի 16 տրամաչափի հրացանից կատարված պատահական կրակոցի հետևանքով: Ոստիկանները հայտնաբերել են հրացանը, իսկ փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր երեխան սովորում է իրենց գյուղի 7-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր