211652_close_icon
views-count2103 դիտում article-date 13:53 27-04-2017

Հարություն Մերդինյան. Աշխարհի առաջնությունում ևս կպայքարեմ մեդալների համար

«Աշխարհի առաջնությունում ավելի բարդ վարժություն կկատարեմ, որ կարողանամ պայքարել մեդալների համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը: Մարմնամարզիկն ամփոփեց իր մրցելույթն աշխարհամասի առաջնությունում. «Արեցի այն, ինչը միշտ անում եմ մարզումների ընթացքում: Կարևորը գոհ ենք և´ ես, և´ մարզիչներս: Դա ինձ ոգևորում է: Դաստակի վնասվածքս արդեն վերականգնվում է: Լրջորեն պատրաստվելու եմ աշխարհի առաջնությանը: Յուրաքանչյուր մրցման պետք է առանձնահատուկ պատրաստվել: Դժվար էր իհարկե: Բայց, եթե մտածեմ, որ օլիմպիական խաղերում եզրափակիչ չեմ մտնի կամ աշխարհի գավաթում կատարումս կձախողեմ, երևի չկարողանամ մարզվել, կամ լավ արդյունքի հասնել: Ինձ համար շատ ուրախալի էր, որ այս Եվրոպայում տեղ զբաղեցրի լավագույն եռյակում: Հիմա ավելի վստահ եմ մասնակցելու առաջիկա մրցաշարերին»,- ասաց Մերդինյանը: Հարությունը նշեց, որ մրցակցությունը բավականին բարդ էր, և բրիտանացի ուժեղ մարզիկների բացակայությունը չէր զգացվում:

Նմանատիպ նյութեր