211652_close_icon
views-count2930 դիտում article-date 22:12 05-07-2016

«Ճանապարհ դեպի Ռիո». Մարմնամարզիկ Հարություն Մերդինյան. տեսանյութ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Նախագծի հաջորդ հերոսը մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն է (նժույգթափեր): Նա ծնվել է 1984 թվականին: Մերդինյանը Եվրոպայի առաջնություններում նվաճել է և՛ բրոնզե և՛ արծաթե մեդալ, իսկ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճեց բաղձալի ոսկին: Հայ մարզիկը Խաղերի ուղեգիրը նվաճեց 2015-ին Գլազգոյում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, որտեղ նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին բրոնզե մեդալը: Մերդինյանը հայկական մարմնամարզությունում նոր էջ բացեց: Նա իր համբերատար և համառ բնավորությամբ քայլ առ քայլ հասնում է սպորտային երազանքներին: Նա օրինակ է շատերի համար: Չնայած շոշափելի նվաճումների՝ Մերդինյանը շատ համեստ և զուսպ է և իր թիմակիցների նման կատակասեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր