Ռիո-2016. Հարություն Մերդինյան. Եզրափակչում բարդ ծրագիր կլինի. տեսանյութ
Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը գոհ է Օլիմպիական խաղերի որակավորման փուլում իր ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/07/92340/]արդյունքից[/url]:
«Գոհ եմ ելույթիցս, այդ կարծիքին են նաև մարզիչները: Եզրափակչին աշխատելու եմ ավելի բարդացնել վարժությունս: Ամեն ինչ հայտնի կլինի արդեն եզրափակչում»- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Մերդինյանը:
Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժության եզրափակչում հանդես կգա օգոստոսի 14-ին: