211652_close_icon
views-count1757 դիտում article-date 19:14 25-04-2017

Սահմանադրական դատարանը քննում է Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը

Սահմանադրական դատարանում այսօր սկսվեց «Հայ ազգային կոնգրես»-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Դաշինքի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն անդրադարձավ տեսանյութերի ուսումնասիրությանը, նշելով, որ դրանք ավելի շատ բան են բացահայտում, քան վստահված անձինք: Դաշինքի ներկայացուցիչը միջնորդությամբ հանդես եկավ և կոչ արեց Սահմանադրական դատարանին հատուկ հանձնախումբ ստեղծել, որը կուսումնասիրի ընտրատեղամասերի տեսանյութերը, քանի որ իրենք իրենց ուժերի ներած չափով դա արել են, պարզապես դրանք շատ են և իրենք ի վիճակի չեն: Լևոն Զուրաբյանի հաջորդ մտահոգությունը հայտարարված արդյունքների անհամապատասխանությունն էր երկրի ժողովրդագրական վիճակի հետ: «Մասնակցության թիվն ուղղակի չի տեղավորվում տրամաբանական, ժողովրդագրական հաշվարկների մեջ»,- ասաց նա: Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք ուսումնասիրում են հրապարակված ստորագրված ցուցակները և խոստացավ մոտ ապագայում հանրությանը ներկայացնել այդ ուսումնասիրության արդյունքները:

Նմանատիպ նյութեր