7026 դիտում
19:34 09-04-2017
ԿԸՀ-ն մերժեց Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում մերժեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ դիմումով պահանջվում է հետևյալը՝ հաշվի առնելով խախտումների համակարգային ու փոխկապակցված բնույթը, դաշինքի անդամները խնդրում են անավավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:
Դիմումը դաշինքի անունից ներկայացրեց փաստաբան Տիգրան Եգորյանը:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ բավարար չէ խախտումների տեսակներ թվարկելը, օրենքով պահանջվում է ապացուցել, որ այդ խախտումների արդյունքում հնարավոր չէ պարզել ընտրության իրական պատկերը: Պետք է խախտումների հետևանքներն անդառնալի լինեն, որպեսզի նման որոշում կայացվի:
Հարցը երկար քննարկելուց հետո ԿԸՀ-ն մերժման մասին որոշում ընդունեց: Մուկուչյանի խոսքով՝ դիմումը հիմնազուրկ է, իրավական որևէ հիմանավորում չունի, առաջնային ապացույցները բացակայում են:
Նմանատիպ նյութեր
7831 դիտում
22:46 08-04-2017
ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը կքննարկվի վաղը
2778 դիտում
18:41 14-04-2017
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
1427 դիտում
17:14 02-07-2021
ՍԴ-ում գրանցվել է «Զարթոնք» կուսակցության դիմումը՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
Այս բաժնից
1000 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
634 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
934 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը