ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը կքննարկվի վաղը
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննարկումն ընդգրկված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վաղվա նիստի օրակարգում։
Նշենք, որ ԿԸՀ-ն արդեն ստացել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը մտադիր է նաև բողոքարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականությունը Սահմանադրական դատարանում:
Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը Աժ ընտրություններում նախնական տվյալներով հավաքել է 25.975 ձայն և չի ընտրվել: