211652_close_icon
views-count68684 դիտում article-date 23:17 23-04-2017

Հայաստանի Կիոկուշին կարատեի բաց առաջնությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին. պատվավոր հյուրերից էր Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի ունեցավ Հայաստանի Կիոկուշին կարատեի բաց առաջնությունը, որին մասնակցում էին 570 մարզիկներ՝ Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից։ Մրցաշարը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Պատվավոր հյուրերից էր Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն․ Գ․ Էյջի Տագուչին։ Վերջինս շատ տպավորված էր տեղի ունեցած միջոցառմամբ։ Նա խոստացավ, որ հաջորդ անգամ Ճապոնիայում Հայաստանի հաղթանակի ու մեդալի արժանանալու դեպքում անձամբ է ընդունելու ու պարգեւատրելու մարզիկներին։ Պատվավոր հյուրերից էր նաեւ հանրաճանաչ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, ով ֆեդերացիայի բարեկամն է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 419+
419+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր