211652_close_icon
views-count15108 դիտում article-date 13:18 23-04-2017

ՌԴ Վլադիվոստոկում Mercedes-ի կին վարորդը, փրկելով կատվին, 11 մեքենայի է բախվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում 22-ամյա կին վարորդը շղթայական ավտովթարի հեղինակ է դարձել՝ Mercedes-ով բախվելով կայանված 11 ավտոմեքենայի: Առաջին բախումներից նա կորցրել է մեքենայի հետևի անիվը, ինչից հետո վնասել ևս 8 ավտոմեքենա: Կին վարորդը պատճառաբանել է այդ ամենը այն հանգամանքով, որ մեքենայի անիվների տակ անսպասելի կատու է հայտնվել և նա փորձել է շրջանցել չորքոտանուն: Շիկահեր գեղեցկուհին փորձել է փախուստի դիմել վթարի վայրից, սակայն թանկարժեք Mercedes ամենագնացը «հրաժարվել է» երթևեկել առանց անվադողի: Նշվում է, որ կատուն չի տուժել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր