211652_close_icon
views-count3725 դիտում article-date 14:31 22-04-2017

Լիբանանում բացվել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

Ապրիլի 20-ին Լիբանանի Բիբլոս քաղաքում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված «Վրձինով կմերժենք և կպահանջենք...» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել է Թեքեյան մշակութային միությունը, Լիբանանում ՀՀ դեսպանության և Բիբլոսի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով իր գոհունակությունը հայտնեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Բիբլոսի պես հնամենի քաղաքում, որն ունի հազարամյակների պատմություն։ Դեսպանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, արվեստագետներին և Բիբլոսի քաղաքապետին, վստահություն հայտնեց, որ նման ձեռնարկները նոր դռներ կբացեն երկու բարեկամ պետությունների միջմշակութային երկխոսության համար։ Դեսպանն ավելացրեց, որ քաղաքակիրթ հանրությունը ճիշտ գնահատական պետք է հնչեցնի նմանատիպ բոլոր հանցագործություններին, մերժի ժխտողականությունը, հասնի պատմական արդարության վերականգնմանը: Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ նաև բարեկամ ժողովուրդների պատմական անցյալին՝ շեշտելով, որ հայ ժողովրդի պատմության ամենածանր և օրհասական պահին Լիբանանը բազմահազար հայրենազրկված հայերի համար դարձավ փրկության փարոս: Ելույթներով հանդես եկան նաև Բիբլոսի քաղաքապետ Զիադ Հաուաթը և Թեքեյան մշակութային միության Լիբանանի տեղական վարչության ատենապետ Վիգեն Ասսիլյանը։

Նմանատիպ նյութեր