211652_close_icon
views-count69599 դիտում article-date 10:46 22-04-2017

Ողբերգական դեպք Երևանում. 53-ամյա վարորդը Toyota-ն վարելիս հանկարծամահ է եղել և բախվել 3 ավտոմեքենաների. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 53-ամյա Սարգիս Չալիկյանը իր վարած Toyota մակնիշի 34 AT 325 համարանիշի ավտոմեքենայով Նար Դոսի փողոցի թիվ 35/3 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Գրիգոր Հովակյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 UO 578 համարանիշի ավտոմեքենային։ Վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է Երևանի բնակիչ՝ 39-ամյա Արտեմ Դանիելյանի վարած Opel մակնիշի 877 ՕZ 66 համարանիշի ավտոմեքենային։ Նշված ավտոմեքենան էլ, առաջ ընթանալով, բախվել է Նուբարաշեն 11-րդդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Մուրադյանին պատկանող Opel Zafira մակնիշի 34 FՍ 786 համարանիի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Չալիկյանը տեղում մահացել է, իսկ Ա. Դանիելյանի ուղևորուհիներ՝ Երևանի բնակիչներ, 19-ամյա Օֆելյա Բերբերյանը և 17-ամյա Զաբելա Բերբերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Ս. Չալիկյանը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր