211652_close_icon
views-count31653 դիտում article-date 21:44 21-04-2017

«Մանչեսթեր Յունայթեդը» կորցրեց Իբրահիմովիչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը ծանր վնասվածք է ստացել, հայտնում է իտալացի հայտնի մարզական լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն: Լրագրողը` մանկունյանցիների թիմում իր աղբյուրներից տեղեկացել է, որ շվեդ ֆուտբոլիստի մոտ աջ ծնկի խաչաձև կապաններն են պատռվել: Եթե այս տեղեկությունը պաշտոնապես հաստատվի, ապա Իբրահիմովիչը բաց կթողնի 8-9 ամիս: Հիշեցնենք, որ 35-ամյա շվեդը վնասվածքը ստացել է «Անդերլեհտի» հետ` Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպման (2:1) ժամանակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր