211652_close_icon
views-count111723 դիտում article-date 21:12 21-04-2017

Սրբապղծություն՝ հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող «Կոնդեցի Արծիվ Մանուկի» գերեզմանի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ սրբապղծության հերթական դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը, կամ անձինք Փարաքար գյուղի գերեզմանոցից հափշտակել են այնտեղ հուղարկավորված, հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող «Կոնդեցի Արծիվ Մանուկ» մականվամբ՝ Մանուկ Սեդոյանի գերեզմանում տեղադրված մոտ 300 կգ–ոց հսկայական բրոնեզե արծիվը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացածի հարազատները ասում էին. «Մի քանի օր առաջ էր՝ այցելեցինք գերեզման և հայտնաբերեցինք այն թալանված: Սա մի մարդու ձեռքի գործ չէ, քանի որ 1 հոգին չէր կարող 300 կգ-ոց բրոնզաձույլ արծիվը տաներ: Ինչ աստիճանի մարդ պետք է դաժան լինի, որ ոտնձգություն կատարի շիրիմների նկատմամբ»: Գերեզմանում հայտնաբերվել է նաև երկաթյա լոնգ, որով հավանաբար, ստահակը, կամ ստահակները կատարել են իրենց սև գործը: Կատարված սրբապղծության մասին մահացածի հարազատները պատրաստվում են դիմել ոստիկանության Վաղարշապատի բաժին, հուսալով, որ հանցագործությունը կբացահայտվի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր