ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Երևանի գնդի պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին օրինախախտ վարորդին, ով «Changan» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվեց «պլաշչադկա»
Այսօր՝ հունիսի 30-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «Changan» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հունիսի 24-ին նշված ավտոմեքենայի վարորդը Քըրք Քըրքորյանը (նախկին Լենինգրադյան) փողոցում չարամտորեն խախտել է երթևեկության կանոնները, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որը կապված չէ թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգառ, տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ և հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, տրանսպորտային միջոցը վարել է Հայաստանում չգործող ճանապարհային երթևեկության կոնվենցիայի պահանջներին չբավարարող վարորդական վկայականով, ինչի համար էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության և զրկվել 4 բալ միավորից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օրինախախտ վարորդը 22-ամյա Գոռ Խ.-ն է։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Գոռ Խ.-ն կատարում խախտումը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։