211652_close_icon
views-count4086 դիտում article-date 11:03 20-04-2017

Ադրբեջանի զինուժն այս գիշեր արձակել է մոտ 500 կրակոց, կիրառել է նաև դիպուկահար հրացաններ. Արցախի ՊԲ

Ապրիլի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ (77 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահխպանություն: [img]http://shamshyan.com/ups/images/0886917001492668525401386.jpg[/img]

Նմանատիպ նյութեր