211652_close_icon
views-count46587 դիտում article-date 18:10 19-04-2017

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. հրազենային վնասվածքներով ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 65-ամյա քաղաքացի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի, ձեռնաթաթի հրազենային կոտորակային վիրավորում, 5-րդ մետակարպալի բաց կոտրվածք, փափուկ հյուսվածքների տարածում դեֆեկտով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում Այգեձոր գյուղին պատկանող «Կուճոր գոմեր» կոչվող հանդամասում հրազենային վիրավորում ստացած, նույն գյուղի բնակիչ, 65-ամյա Սուրեն Օրդյանը իր մոտ եղած «ՏՈԶ» տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանին հենվելով՝ քայլելու ժամանակ հրացանն ինքնաբերաբար կրակել է, ինչի հետևանքով էլ Ս. Օրդյանը ստացել է նշված վնասվածքները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրացանը եղել է օրինական և հաշվառված է վիրավորի անվամբ: Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր