211652_close_icon
views-count34621 դիտում article-date 19:22 10-01-2019

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. հրազենային վնասվածքով Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 21–ամյա քաղաքացի

Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ծնկահոդի շրջանի հրազենային թափանցող միջանցիկ վիրավորում, ոսկրի և փափուկ հյուսավածքների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչութան պետ Արթուր Շմավոնյանի, ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վարդենիս քաղաղքի բնակիչ, 21-ամյա Նորիկ Բադեյանն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում Ն. Բադեյանը և 32-ամյա Հարություն Մխոյանը Մռավյան փողոցի բնակիչ, 50-ամյա Արսեն Սարգսյանի տանը արևային էներրգիայով տաքացվող ջրատաքացուցիչը տեղադրելուց հետո հյուրասենյակում վերցրել են բազմոցի կողքին դրված Ա. Սարգսյանի անվամբ հաշվառված 12մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը, փորձել են տեսնել՝ արդյոք հրացանի փողի մեջ փամփուշտ կա, թե ոչ և, ըստ նախնական տեղեկությունների՝ այդ ժամանակ պատահաբար կրակվել է Ն. Բադեյանի ոտքին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքուինքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ն. Բադեյանն ու Հ. Մխոյանը աշխատում են «Էկովիլ» ՍՊԸ-ում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր