211652_close_icon
views-count2818 դիտում article-date 17:51 18-04-2017

Թուրքիայում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել. կա 7 վիրավոր

Թուրքիայի արևելքում ոստիկանական Sikorsky ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Միջադեպի հետևանքով կա 7 վիրավոր: Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռը կործանվել է եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով: Նշվում է, որ ուղղաթիռում վթարի պահին գտնվել է 12 մարդ, որոնցից 7-ը ոստիկաններ են եղել, 1 դատավոր, 1 զինվորական և անձնակազմի 3 անդամ: Վթարից անմիջապես հետո ուղղաթիռի օդաչուն ահազանգել է համապատասխան ծառայություն և հայտնել, որ կա 7 վիրավոր: Այս պահին փրկարարները փորձում են գտնել ուղղաթիռի կործանման վայրը և առաջին օգնությունը ցուցաբերել տուժածներին:

Նմանատիպ նյութեր