211652_close_icon
views-count22671 դիտում article-date 21:49 16-04-2017

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու 3 Mercedes-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 15-ին, ավատովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցի 58 շենքի դիմաց բախվել են Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Մխիթար Կիրակոսյանի վարած BMW մակնիշի 14 ՏՕ 277 համարանիշի, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչ, 40-ամյա Վարդան Ասատրյանի վարած Mercedes մակնիշի 75 CN 777 հաարանիշի, Սյունքի մազրի Հացավան գյուղի բնակիչ, 34-ամյա Հրանտ Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի 35 CՏ 424 համարանիշի և Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի բնակիչ, 44-ամյա Արթուր Հայրապետյանի վարած Mercedes մակնիշի 35 CV 242 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Գրիգորյանի ուղևորներ, 23-ամյա Ալինա Ավետիսյանն ու 36-ամյա Նարինե Այվազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ճանապահային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Դավիթ Խանաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր