211652_close_icon
views-count3440 դիտում article-date 17:55 15-04-2017

Փարիզում փախստականների միջև բախումներ են տեղի ունեցել

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Պորտ դե լա Շապել շրջանում այս գիշեր բախումներ են տեղի ունեցել միգրանտների միջև։ Ինչպես հայտնում է Le Parisien թերթը, անկարգություններին մասնակից է եղել մի քանի հարյուր մարդ, հիմնականում աֆղանցիներ ու սուդանցիներ։ Թերթի տվյալներով՝ կոնֆլիկտն առաջացել է տեղի փախստականների ընդունման կենտրոնում տեղերի սահմանափակման պատճառով։ Միջադեպին ստիպված է եղել միջամտել ոստիկանությունը՝ մի քանի տասնյակ ծառայողներով, ինչի արդյունքում հնարավոր է եղել իրավիճակը վեահսկելի դարձնել միայն մի քանի ժամ անց։ Բախումների ժամանակ շուրջ 20 փախստական ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։

Նմանատիպ նյութեր