211652_close_icon
views-count35328 դիտում article-date 21:58 14-04-2017

Խոշոր ավտովթար Աշտարակում. բախվել են 06-ն ու Opel-ը. վերջինն էլ արմատախիլ է արել հաստաբուն ընկուզենին և հայտնվել բնակելի շինության պատի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում՝ Աշտարակի ավտոկայանի մոտ, բախվել են 48-ամյա Արայիկ Բենյամյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 68 ՏՕ 001 համարանիշի և 25-ամյա Աշոտ Գրիգորյանի վարած Opel Vectra մակնիշի 13 AG 300 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, արմատախիլ արել հաստաբուն ընկուզենին և հայտնվել բնակելի տան պատի մոտ: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավոությամբ: Վարորդները վաշտի հրամանատար Գ. Վարդանյանի ուղեկցությամբ տեղափոխել են բժշկական կենտրոն՝ պարզելու նրանց սթափության աստիճանը և պարզվել է, որ վարոդները եղել են սթափ վիճակում: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան փորձեցին քարշակով դուրս բերել երթևեկելի գոտի, սակայն դա չհաջողվեց և միայն Երկրապահ կամավորականների միության Աշտարակի ԵԿՄ կառույցի ղեկավար Լյովա Դավթյանի օգնության շնորհիվ՝ իր անձնական օգտագործման մեքենայով հնարավոր եղավ մեքենան դուրս բերել երթևեկելի գոտի: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր