211652_close_icon
views-count3218 դիտում article-date 14:45 13-04-2017

Վրաստանը ԱՄՀ-ից ավելի քան 285 մլն դոլար է ստացել տնտեսական բարեփոխումների համար

Արժույթի միջազգային հիմնադրամը Վրաստանին հատկացրել է 285.3 մլն դոլար, որն ուղղվելու է այդ երկրի տնտեսական բարեփոխումների իրականացմանը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ԱՄՀ-ն, փոխանցում է gazeta.ru-ն։ «Ծրագիրը կօգնի Վրաստանին նվազցնել տնտեսական խոցելիությունը, իրականացնել լավ կոորդինացված տնտեսական քաղաքականություն, ինչպես նաև նպաստել տնտեսական աճին»,-ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Կախա Քալաձեն հայտարարել էր, որ մինչև տարեվերջ երկիրը ռուսական գազի ոչ մի գործարք չի իրականացնի։

Նմանատիպ նյութեր