Ուկրաինայի պետբյուջեն Դոնբասից չի ստացել ավելի քան 285 միլիոն դոլարի հարկ. Յացենյուկ
Ուկրաինայի պետբյուջեն մի քանի ամսվա ընթացքում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերից չի ստացել 3.7 միլիարդ գրիվնա (ավելի քան 285 միլիոն դոլար) հարկ: Այս մասին հայտնում է UNIAN-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին:
Վարչապետի խոսքերով՝ այդ մարզերում էլեկտրաէներգիայի ու գազի դիմաց պարտքը կազմել է 700 միլիոն գրիվնա (մոտ 54 միլիոն դոլար), մինչդեռ կառավարությունը վճարում է թոշակ և աշխատավարձ՝ անկախ ներկայիս դժվարություններից: Յացենյուկը Նիկոլաևի մարզում հայտարարել է, որ իրենք կցանկանային բարձրացնել թոշակն ու աշխատավարձը, սակայն հնարավորությունները թույլ չեն տալիս դա: